▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի որոշ փողոցներում երթևեկությունը կփոփոխվի

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Բաշինջաղյան, Բեկնազարյան և Մազմանյան փողոցների խաչմերուկի շրջանաձև երթևեկության հատվածում:

Մայիսի 28-ին Երևան քաղաքի Բաշինջաղյան, Բեկնազարյան և Մազմանյան փողոցների խաչմերուկի շրջանաձև երթևեկության հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ այսուհետ նշված խաչմերուկում երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները:

Բաշինջաղյան, Բեկնազարյան և Մազմանյան փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին