▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի փոշին, բացի ակտիվ շինարարությունը, նաև դեպի Չարենցավան ճանապարհի քարհանքերը շահագործելուց է

Բնապահպան, լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանից Չարենցավան գրեթե ամբողջ ճանապարհը քարի հանքեր են։ Մի ամբողջ սարեր արդեն չկան։ Ավազի, շեբենի և նմանատիպ հանքերի արտադրական ծավալները աղետալի են։ Ես դիմել էի ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB, բայց գրողական պատասխան ստացա։ Այս կառույցը չի զբաղվում բուն իր գործառույթով, որը ենթադրում է նաև հողի բերի շերտի պահպանությունը։ Եվ Երևանի փոշին, ի դեպ, բացի ակտիվ շինարարությունը, նաև այս քարհանքերն առանց ՇՄԱԳ-ի շահագործելուց է։ Ամեն օր մեր տներում շերտով ավազ է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին