▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի քաղաքապետը ներկա է գտնվել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում ներկա է գտնվել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Չկա անկախություն ուրիշի գծած սահմաններում» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը:

Քաղաքապետին ներկայացնելով ցուցանմուշները՝ թանգարանի տնօրենը նշել է, որ ցուցահանդեսում ներկայացված են թանգարանի համապատասխան հավաքածուի մի մասը կազմող 1988-1990-ական թվականների արցախյան շարժման բնօրինակ պաստառներ, որոնք թանգարանի աշխատակիցների կողմից ձեռք են բերվել դեռևս 1990-ականներին: Նաև նշվել է, որ դրանց բովանդակությունն, ըստ էության, ամբողջացնում է անկախության համար մղված պայքարի ողջ գաղափարախոսությունը: 
Ցուցահանդեսին ներկա հյուրերը նկատել են, որ նախաձեռնությունն իսկապես մեծ խորհուրդ ունի. այն յուրօրինակ դաս է սերունդներին, ովքեր պետք է պահպանեն համազգային պայքարի շնորհիվ ձեռք բերված անկախ պետականությունը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին