▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 25 և 26 տարեկան եղբայրները «թիկունքի և գլխի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում «Իզմիրիլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ 5 րոպեի տարբերությամբ իրենց կենտրոն է տեղախոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը՝ «թիկունքի 2 կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, իսկ մեկը՝ «գլխի, ծոծրակի հատվածի վերք» ախտորոշմամբ։

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Քանաքեռ-ՀԷԿ թաղամասի բնակիչ՝ 25-ամյա Կառլեն Նուբարյանը և 26-ամյա Ռաֆիկ Նուբարյանը։ Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-ՀԷԿ-ի ձորից։

Թե ինչ հանգամանքերում են նշված անձինք մարմնական վնասվածքներ ստացել, Արաբկիրի ոստիկանները պարզում են։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. և Ռ. Նուբարյանները հարազատ եղբայրներ են։  

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին