▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 60-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակել և սպանել է հարևանի շանը

Փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավթիի բաժին ահազանգ է ստացվել Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցի բնակիչ Խոսրով Խ.-ից, ով հայտնել է, որ իր հարևանը զենքով կրակել և սպանել է իրենց շանը՝ պատճառաբանելով, թե իբրև շունը հարձակվել է երեխայի վրա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը նշված հասցե է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:

Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:10-ի սահմաններում նույն փողոցի բնակիչ, 60-ին Հովսեփ Ս.-ն «ԻԺ 58» տիպի 16 տրամափաչի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով կրակել և սպանել է հարևանի շանը: Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Որսորդական հրացանը հետաքննիչը առգրավել է: Նշանակվել է փորձաքննություն:

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին