▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 71 համարի երթուղայինը վթարի է ենթարկվել. տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է

Հայաստանի ԱԻՆ-ում ժամը 21:26-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են թիվ 71 երթուղուն պատկանող «ԳԱԶել» մակնիշի (վարորդ Մ. Պ.) եւ «Honda Ellison» մակնիշի (վարորդ Ա. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինիս ուղեւոր Հ. Ա.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին