▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 85-ամյա կինն իրեն ցած է նետել շենքի 9-րդ հարկից

 

Shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 77 շենքի բակում տարեց կնոջ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ՝ 85-ամյա Արմանուշ Ա.-ի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են պատշգամբի մոտ աթոռ, որի վրա բարձրանալով՝ կինը ինքնասպան է եղել, իսկ նշված շենքը 9 հարկանի է։   

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին