▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ամուսիններ են ձերբակալվել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել՝  համագործակցելով ոստիկանության Մաշտոցի, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինների ծառայողների հետ։ Այս մասին Asekose.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Օպերատիվ տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող ամուսինները ապօրինի ձեռք են բերում և իրենց դեղատանը վաճառում  լիրիկա հոգեմետ դեղահաբեր։

Հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվեց և ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկվեց Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ, որը ամուսինների դեղատնից լիրիկա էր գնել։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին լիրիկա հոգեմետ դեղահաբեր։

Հարուցված քրեական գործի շրջանակներում՝ապրիլի 24-ին իրավապահները,  դատարանի որոշմամբ խուզարկելով Շիրազի փողոցի դեղատունը, հայտնաբերեցին և առգրավեցին լիրիկայի 70-ից ավելի հաբ։

Նշանակվել են փորձաքննություններ։

Ամուսինները ձերբակալվել են։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին