▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում բացվեց «Bentley» ընկերության առաջին ավտոսրահը

 

 

Երեկ՝ ապրիլի 19-ին,  «Դերժավա-Ս» ՓԲԸ-ն Երևանում ազդարարեց աշխարհահռչակ բրիտանական բրենդի՝ «Bentley» ընկերության ավտոսրահի պաշտոնական բացումը: Խորհրդանշական ժապավենը կտրեցին «Bentley Russia & Region East»-ի կառավարիչ-տնօրեն Մարկո Վան Ալտենը և «Bentley Yerevan» ընկերության հիմնադիր Ստանիսլավ Համբարձումյանը: Ավտոսրահի պաշտոնական բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ և լյուքս դասի ավտոմեքենաները գնահատողներ:

Ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող բրիտանական հանրահայտ «Bentley» ընկերության ցուցասրահը Երևանում տեղակայված է Ադմիրալ Իսակովի պողոտայում: Ցուցասրահն առանձնանում է իր լայն հնարավորություններով: Լինելով ցուցասրահում՝ այցելուները կարող են ծանոթանալ ընկերության ավտոմեքենաների յուրօրինակ հավաքածուների մոդելային շարքին, ձեռքբերել ինքնատիպ աքսեսուարներ, որոնք բացառապես ձեռքի աշխատանքի արդյունք են, և, իհարկե, կատարել երազանքների մեքենայի պատվերը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին