▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ծայրահեղ ծանր հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 09:20-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 36 RO 290 համարանիշի և Haise մակնիշի 662 AO 61 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով շտապօգնության մեջ գտնվող ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվող հիվանդն ու շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին. «Մենք կանգնած էինք խաչմերուկում, երբ Ծերեթելիից լսեցինք շտապօգնության ձայնը: Մոտենալով Չեխով խաչմերուկ, տեսանք, որ շտապօգնությունը ոչ միայն ձայնային, ալլ նաև լուսային ազդանշաններն է միացրել ու եթե Opel-ը ուշադիր լիներ, մանավանդ, որ գլխավոր ճանապարհը սկոռիինն էր ու լսեր սիրենայի ձենը, ապա էս վթարը չէր լինի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին