Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ նոյեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն Երևանի 1-03 շտապօգնության թիվ 42 խումբը բուժօգնության է տեղափոխել Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 62-ամյա Գ. Ս.-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Պարզվել է, որ Գ. Ս.-ն, ով Երևանի դպրոցներից մեկում ուսուցչուհի է աշխատում, ինքնասպանություն գործելու նպատակով մեծ քանակի դեղահաբեր է խմել։
Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում


