▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում երկաթյա ձողով հարվածել են փոխանակման կետի աշխատակցի գլխին` հափշտակելով 10.000 ԱՄՆ դոլարր

Այսօր՝ մայիսի 22-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 09։30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավաման կենտրոն, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 130 և 132 շենքերի հատվածում վիրավոր քաղաքացի է ընկած։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քաղաքացին, ով մոտ 40 տարեկան տղամարդ է, գլխի մասում ստացած վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբին և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խմբին տուժածը հայտնել է, որ թիկունքի մասից գլխին հարված է ստացել, որից հետո իր մոտ եղած մոտ 10 հազար ԱՄՆ դոլարը հափշտակել են։

Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժանում հարուցվել է քրեական գործ։

Ոստիկաններն ու քննիչները պարզում են տուժածի ինքությունն ու, ինչպես նաև նրա հայտնած տեղեկության իսկությունը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը ոստիկաններին հայտնել է նաև, որ ինքն աշխատում է «Մալաթիա» տոնավաճառի տարադրամի փոխանակման կետում։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին