▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում կանգառում վրաերթի ենթարկվածներից մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր է

Երեւանի Տ. Պետրոսյան փողոցում՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ-ի գրասենյակի մոտակայքում, այսօր՝ օգոստոսի 6-ին, տեղի ունեցած վթարի հետեանքով կանգառում վրաերթի ենթարկված 30-ամյա Կ. Ժ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Այս մասին  տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Վրաերթի ենթարկվածներից 35-ամյա Կ. Կ.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:  Տուժածի վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին, ժամը 00.01-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տ. Պետրոսյան փողոցում՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ-ի գրասենյակի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. բախվել են «Սեմա» տաքսի ծառայությանը պատկանող «Opel Astra» մակնիշի 034 OP 61 (վարորդ՝ 27-ամյա Զ. Ա.) եւ «Mercedes C230» մակնիշի 30 XX 077 համարանիշներով (վարորդ՝ 26-ամյա Կ. Գ.) ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Mercedes C230» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել կանգառում՝ վրաերթի ենթարկելով քաղաքացիների: «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք, որը մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ պարպվել է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին