168.am-ը գրում է. Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը կայքի հետ զրույցում՝ լսելով Լևոն Մութաֆյանի մահվան մասին լուրը, ասաց, որ վեջինիս հետ երեկ էին վերադարձել Թբիլիսի կատարած շրջագայությունից, որտեղ հրավիրված էին մասնակցելու տեղի՝ Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնում կայանալիք՝ «Սովորական պատմություն» թատերական ներկայացման պրեմիերային:
Հակոբ Ղազանչյանն ասաց, որ երեկվա դրությամբ թատերագետն իրեն լավ էր զգում և, որ իրենք անակնկալ են եկել նրա մահվան մասին լուրը լսելով:
Այս լուսանկարը Լևոն Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից է: Նրա տեղադրած վերջին լուսանկարն է, որը նա մակագրել է այսպես. «Թբիլիսի, 9 նոյեմբերի, 2015 թվական… Սեղանի շուրջ՝ հայեր, վրացի, ուկրաինուհի, կապանցի… Իսկ ես թամադա՝ ռուսերենով…»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում
Հիշեցնենք, որ որ այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող կացարաններից մեկում գտել են թատերագետ Լևոն Մութաֆյանի դին: Ըստ նախնական տեղեկության` թատերագետը հանկարծամահ է եղել:
Կարդացեք նաև` Ո՞վ է զգացել հիասթափությունից ծնված սրտի ցավը. նա կհասկանա...Լևոն Մութաֆյանի վերջին գրառումը