▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեկվա հայտարարությամբ Փաշինյանը միացավ Ալիևին»․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է. «30 տարուց ավելի հայկական կողմն առաջ էր մղում ազգերի ինքնորոշման սկզբունքը, իսկ ադրբեջանականը՝ տարածքային ամբողջականության սկզբունքը։ Միջնորդները փորձում էին այդ երկու սկզբունքների համադրումով ինչ-որ մի ընդհանուր հայտարարի գալ։

http://asekose.am/filemanager/uploads/Aliev-Pashinyan.jpg

Այսօր Փաշինյանը դարձել է տարածքային ամբողջականության սկզբունքի ամենամոլեռանդ ջատագովը, ավելի մոլեռանդ քան Ալիևը։ Սրանով Փաշինյանը ցանկանում է վերջնականապես փակել Արցախի հարցը։ Եթե Հայաստանն ազգերի ինքնորոշման սկզբունքը ստորադասում է տարածքային ամբողջականության սկզբունքին, էլ ի՞նչ բանակցությունների, էլ ի՞նչ կարգավիճակի մասին է խոսքը։ Երեկվա հայտարարությամբ Փաշինյանը միացավ Ալիևին ու մերժեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերը․․․»։

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին