ԳԹԿ խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը լուսանկար ու տեսանյութ է հրապարակել ու գրել. «Սա երեկվա կենսաբանության և աշխարհագրության միասնական քննության ռազմավարն է։ Առաջին երկուսում մեկ զույգ մինի ականջակալ է՝ ոսպի հատիկից փոքր, ականջի մեջ տեղադրվում է պատկերված ձողիկի լայն մասի միջոցով: Ականջից հանում են մյուս ծայրով, որ մագնիս է՝ տեսանյութում տեսնում եք, թե ինչպես են ձգվում ականջակալները: Կողքին միկրոֆոնով լարն է, որ սև թելով շատ խնամքով կարված էր հագուստի օձիքին: Թվում է՝ մյուս նկարներն ավելի հասկանալի են, բայց դա այնքան էլ այդպես չէ: Օրինակ, հեռախոսների հետ ամեն ինչ պարզ է, իսկ թե ինչի՞ համար է սպունգը, մեր անձնակազմից ոչ ոք գլուխ չհանեց: Զուգարանի թղթով փաթաթված այս երկու հեռախոսներն ու սպունգի կտորը հայտնաբերվել է քննական կենտրոններից մեկի սանհանգույցի պատուհանագոգին՝ դրսից, մինչև քննության սկիզբը: Դիմորդ/ներ/ն ընթացքում պետք է քննասենյակից դուրս գալու թույլտվություն խնդրեր, մտներ սանհանգույց, պատուհանագոգից վերցներ հեռախոս/ներ/ն ու մտներ քննության: Չի վերցրել: Ականջակալից էլ չեն հասցրել օգտվել՝ մետաղորսիչն է մուտքի մոտ հայտնաբերել: Ինչո՞ւ եմ գրում այսքանը: Աղոտ հույսեր եմ փայփայում, թե ծնողները գուցե, գոնե ականջակալի դեպքում, տեղյակ չեն եղել, որ իրենց երեխան որոշել է հեշտ ստանալ գնահատականը: Դրա համար ուզում եմ խնդրել, որ ուշադիր լինեն իրենց երեխաներին, որ հետները ոչինչ չվերցնեն: Պետք չէ ռիսկի դիմել: Հունիսի 28-ին վերջին քննությունն է, գոնե թող այս անգամ տհաճ անակնկալներ չլինեն ձեր երեխաների կամ ձեզ համար: Ավելի լավ է՝ խնդրեք թող մի վերջին անգամ կրկնեն նյութը: Եվ առհասարակ, այս ամեն ինչի փոխարեն կարելի է ուղղակի ավելի շատ պարապել»: |
«Երեկվա միասնական քննության ռազմավարն է». Խաչանուշ Գրիգորյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Tweet
Հասարակություն ավելին
![«Չի բացառվում, որ Նիկոլն, Էրդողանի ազդեցության տակ, ճանաչի նաև Կոսովոն». Աշոտյան](http://asekose.am/filemanager/uploads/2023/12/week-4/nikolpashinyan.jpg)
ավելին
![Կատարյալ իդիոտկա․․․ՀՀ պաշտոնյաները բելառուսական հավի ձեռքն են սեղմում․․․Նաիրա Զոհրաբյան](http://asekose.am/filemanager/uploads/naira-zohrabyan_1.png)
ավելին
![Պետրոս Ղազարյանը և Civic.am-ը մանիպուլացնում են Մենուա Սողոմոնյանի վրիպումը](http://asekose.am/upload/news/admin/2012/10/50751c4baa476_medium.jpg)
ավելին
![«Հիմա հասկացա՞ք, թե ինչի է վրացական ֆուտբոլն այդպես հաջողակ»․ Վահրամ Մարտիրոսյան](http://asekose.am/filemanager/uploads/2021/10/week-2/vrastani_varchapet.jpg)
ավելին
![Ուրախալի լուր. հայկական մուֆլոնները «Զանգեզուր» արգելավայրի տարածքում](http://asekose.am/upload/news/admin/2013/09/52343f53aa52c_medium.jpg)
ավելին
![Խաչատրյանի որդին 72 մլն դրամ արժեքով տուն է կառուցել ու Ակբա բանկի բաժնետոմս նվեր ստացել](http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-4/Tigran_Xachatryan.jpg)
ավելին