▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեք գերի վերադառնում են հայրենիք

Արցախի ԱԻՆ նախկին փոխնախարար Բորիս Ավագյանը, ով հանդիսանում է գեներալ Մուրադովի մտերիմներից, այսօր էլ շարունակում է շատ ակտիվ զբաղվել գերիների վերադարձի հարցով բանակցություններով՝ առանց պետական որևէ աջակցության։

Տեսանյութ․դիտեք այս հղումով

168.am-ն է գրում, նշելով, որ որ չնայած պաշտոնանկությանը, գերիների վերադարձի հարցով զբաղվող, թերևս, միակ պաշտոնյան, որը ԱԺ անկախ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ համարձակվել էր բարձրաձայնել ճշմարտությունն առ այն, որ պատկան մարմինները մատը մատին չեն տալիս գերիների վերադարձի հարցում, վայրկյան հետո ազատվեց զբաղեցրած պաշտոնից։

Կայքի տեղեկություններով՝ մեկ ժամից Երևանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կկատարի Բաքվից ժամանող ինքնաթիռը, որը հայրենիք է բերում 3 գերիների: Նրանք են՝ Ռոբերտ Վարդանյան, Սամվել Շուխյան, Սեյրան Թամրազյան:

Նշված անձինք հայրենադարձվում են բացառապես Բորիս Ավագյանի ջանքերով:

Այս լուրը կայք հետ զրույցում հաստատել է նաև Բորիս Ավագյանը:

Տեսանյութ. դիտեք այս հղումով

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին