▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեք օր ջուր չունենալը կանոնների խախտում է, և ընկերությունը պետք է տուգանվի. Բաղրամյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ջրի և հոսանքի պարբերաբար անջատումներին։

Նա նշեց, որ այդ ամենը կանոնակարգված է։

«Ջրի, հոսանքի և գազի առանց  զգուշացման անջատում պետք է լինի միայն այն դեպքում, եթե վթարային խնդիր է։ Այսինքն՝ ի սկզբանե հնարավոր չէր զգուշացնել, ինչպես պլանային անջատումների ժամանակ են զգուշացնում»,-ասաց նա։

Հարցին՝ վերջին անգամ ե՞րբ են այդ ընկերությունները տուգանվել՝ Բաղրամյանը պատասխանեց, որ տուգանքները վճարում են սպառողներին և դա լինում  է պարբերաբար.«Մեր վարույթների արդյունքում տուգանվում են միայն այն դեպքում, երբ մեր  մոնիթորինգի արդյունքում տեսնում ենք, որ  որևէ ընկերություն խախտել է ժամանակացույցը։ Օրինակ՝ քաղաքային պայմաններում էլեկտրաէներգիայի անջատումը պետք  է 4 ժամից ավելի չլինի, իսկ եթե լինում է, ապա տուգանվում է և տուգանքը ստանում է սպառողը։ Մեզ մոտ բոլոր ահազանգերն ուսումնասիրվում են։ Ջրի ամենաերկարատև անջատումը եղել է Արզնու ջրատարի վթարի հետևանքով»։

Նա, սակայն, ավելացրեց, որ երեք օր ջուր չունենալը կանոնների խախտում է, և ընկերությունը պետք է տուգանվի։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին