▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանի քաղաքապետարանը սկսում է աղբի տեսակավորման գործընթաց

Երեւանի քաղաքապետարանը աղբի տեսակավորման գործընթաց է սկսում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Երեւանի քաղաքապետարանը աղբահանության գործընթացի կարգավորմանը զուգընթաց փոքր քայլերով սկսում է աղբի տեսակավորման գործընթացը: Սկսում է ստվարաթղթի տեսակավորումից: Այս փուլում աղբը հիմնականում կհավաքվի տնտեսվարողներից, խանութներից, որոնք շատ են «արտադրում» ստվարաթուղթ, եւ կտանի կհանձնի վերամշակող ընկերությանը»,- գրել է Կարապետյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին