▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանում 37-ամյա կինը լույս աշխարհ է բերել 11-րդ երեխային

37-ամյա Կիմա Հակոբյանն «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է բերել իր 11-րդ երեխային: Հաստատության լրատվական ծառայության տեղեկացմամբ, ծնվել է Կիմա Հակոբյանի 6-րդ աղջիկը:

Մարիամը, Մարթան, Մովսեսը, Սառան, Եսթերը, Ահարոնը, Սամվելը, Հովսեփը, Դանիելը եւ Ռեբեկան տանը սպասում են քույրիկին՝ Լիային:

Կիմայի հղիությունը վարել է մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Մալումյանը, իսկ կեսարյան հատումը կատարել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին