▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանյան շենքերից մեկ նկուղում հայտնաբերվել է 48-ամյա ուսուցչուհու կախված դին

Երեւանում, փետրվարի 10-ին, ժամը 08։50-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը ահազանգել է Ոստիկանության Շենգավիթի բաժին եւ հայտնել, որ կանչով եկել է Օդեսայի փողոցի թիվ 2/ա շենք, որտեղ նկուղում հայտնաբերել են կնոջ կախված դի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի նկուղում հայտնաբերել են նույն շենքի բնակչուհի՝ 48-ամյա Գոհար Ս.-ի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, խողովակից մալուխով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Աղբյուրի տեղեկություններով՝ Գոհար Ս.-ն աշխատում էր Երեւանի դպրոցներից մեկում՝ որպես ուսուցչուհի։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին