▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխաներին պատուհանից նետած ու ինքնասպան եղած քաղաքացին երեխաների հայրն է. մանրամասներ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 07:40-ի սայմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 և 91 շենքերի արանքում դիեր կան:

shamashyan.com-ի փոխանցմամբ,  ժամանել են ոստիկանության , ԱԻՆ ՓԾ հոգեբանական ծառայության խմբերը:

Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի և 5-ամյա աղջնակի դիերը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներն ասել են, որ հայրը երեխաների հետ բնակվում էր 92 շենքի 9-րդ հարկում, երեխաներին գցել է պատուհանից, իսկ հետո իրեն է նետել:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է ՀՀ քննչական կոմիտեի խումբը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հարևանները նշել են նաև, որ երբեք վատ բաներ չեն տեսել եւ ասել են, որ տղամարդն ամուսնալուծված էր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին