▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու կոպեկ ավել տան, կկրակեք ժողովրդի վրա, ամոթ ունեցե՛ք. Գեղամ Մանուկյանը՝ ոստիկաններին

Դաշնակցական Գեղամ Մանուկյանն այսօր՝ հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ «մի փոքր ավել գումարի դիմաց ոստիկանները կատարում են Փաշինյանի ապօրինի հրամանները».

«Նիկոլը տեսել է, որ երբ ոստիկաններին պարգևավճար է տալիս, նրանք ստրուկի պես են ծառայում: Փողը տալիս է, դուք էլ ծառայում եք, ամոթ ունեցե՛ք: Հիշե՛ք ձեր զոհված ընկերներին: Մի օր էլ ձեզ կնստեցնեն ավտոբուսներ, կտանեն ժողովրդի վրա կրակելու: Դուք էսքան ժամանակ երկու կոպեկի համար ծառայել եք, երկու կոպեկ էլ ավել տան՝ կրակելու, աչքներդ փակ կկրակեք ձեր ժողովրդի վրա»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին