▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրաշարժը զգացվել է նաև Արցախում և Հայաստանում

Ադրբեջանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Արցախում և Հայաստանում:

Ինչպես հաղորդում է Միջերկրածովյան սեյսմոլոգիական ընկերությունը, երկրաշարժի էպիկենտրոնը Բաքվից 143 կմ արևմուտք է, Սաբիրաբադից՝ 22 կմ հյուսիս-արևմուտք:

Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 08:46-ին: Էպիկենտրոնում այն եղել է 4,9 մագնիտուդ: Հիպոկենտրոնը 62 կմ խորության վրա է:

Հայաստանում այն զգացել են Սյունիքի մարզում, նաև Երևանի որոշ վարչական շրջաններում: Երկրաշարժն ուժգին ցնցում է առաջացրել նաև Արցախում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին