▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրպագուներին հայհոյելուց հետո Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը որակազրկվեց 6 ամսով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն այսօր քննարկել է Հայաստանի բարձրագույն խմբի «Արարատ»-«Փյունիկ» խաղին հյուրերի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի հեռացման հարցը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի համաձայն Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մրցավարին հայհոյելու և հրելու, մարզադաշտը լքելիս հանդերձարան տանող ճանապարհին դռանը հարվածելու և կոտրելու, անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի համար որակազրկվել է 6 ամսով՝ մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը։ Դա նշանակում է, որ էրիկ Վարդանյանը բաց կթողնի Հայաստանի ընթացիկ առաջնությունը։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 600 հազար դրամով։

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության 12-րդ տուրի «Արարատ» - «Փյունիկ» խաղի 68-րդ րոպեին Էրիկ Վարդանյանը մրցակցին հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել և հեռացվել խաղադաշտից։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին