▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երրորդմասցի Լյովիկի սպանությունը կատարած անձանց «պարտակելու» մեջ կասկածվող Թիզը կալանավորվեց. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց դռնփակ դատական նիստը:

Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարան էր բերվել «Թիզ Կարեն» մականվամբ Երևան քաղաքի Ավան-Առինջի 2-րդ միկրոշրջանի 1/7 շենքի 34 բնակարանի բնակիչ, 38-ամյա Կարեն Լյովայի Երեմյանը, ում համար ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, նրա նկատմամբ կիրառի երկամսյա կալանք:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և Կ. Երեմյանը վերցվեց երկամսյա կալանքի:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված դատարան են բերել ևս մի քանի հոգու, որոնց համար ԱԱԾ քննչական վարչությունը դիմել է դատարան, որպեսզի նրանց նկատմամբ նույնպես ընտրվի երկամսյա կալանք: Այս պահին 1 հոգու նկատմամբ նույնպես դռնփակ դատական նիստ է սկսվել:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին