Այսօր՝ փետրվարի 15-ին, տեղի է ունեցել Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ, Ժառանգություն կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը՝ պատվիրակությունների ընդլայնված կազմերով: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական արտակարգ իրավիճակը:
Որոշում է կայացվել փետրվարի 20-ին, ժամը 16:00-ին Ազատության հրապարակում << Հավաքների ազատության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների համաձայն հրավիրել շտապ համազգային հավաք՝ ՀՀ քաղաքացիների հետ միասին ստեղծված իրավիճակը հանգուցելու նպատակով որոշում կայացնելու համար:
Տեսանյութը`newsline.am-ի