Եռյակի հանրահավաքներից ակներև դարձող գաղափարների անհամատեղելիությունը գնալով ավելի ու ավելի է ակնհայտ դառնում: Երեք ուժերի տարբեր գործիչներ հակասական հայտարարություններ էին անում հանրահավաք լինել չլինելու, միասնական շտաբեր բացել փակելու և այլ հարցերի շուրջ:
Օրեր առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց խոսել բաց տեքստերով, ասելով, որ իրենք առանձնանում են Եռյակից, և շարժվում են իրենց ուղղությամբ և դրա առաջին քայլը լինելու է այն, որ Ազատության հրապարակում հրավիրելու են քաղաքացիական ժողով:
Երեկ, լրագրողների հետ հարցազրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն անդրադարձել էր նաև Րաֆֆու խոսքին, ասելով, որ Ժառանգության մասով մի փոքր դժվար է կողմնորոշվել, դժվար է մի բան ասել, և որ Եռյակում սովոր են Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պրոցեսի մեջ ինչ-որ նորարարություններ մտցնելու սովորությանը: Նա նաև ասաց, որ Ռուբիկ Հակոբյանի ու Փոստանջյանի ասածները գրեթե միշտ տարբերվում են, դե իսկ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ամիսը մեկ է հանդիպում Ռուբիկ Հակոբյանի հետ, և եթե Րաֆֆի Հովհաննսիյանը գիշերը ինչ մտածում ու հայտարարում է, դա իրենց խնդիրն է:
Այսինքն ի՞նչ է ստացվում: Երբեմնի հզոր ու հուժկու հանրահավաքներ խոստացող Եռյակը սկսել է բաց մեսիջներով ու տեքստերով հանդիմանել մեկը մյուսին, ու գործողությունների այսպիսի զարգացումն ավելի է արագացնում Եռյակի Դուետ դառնալու պրոցեսը: