Համացանցում ամենաշատը «պոռնո» բառով որոնումներ են կատարում ներկայիս Թուրքիայի Դիարբեքիր, Ադանա և Էրզրում նահանգներում։
Նման տվյալներ է հրապարակել Թուրքիայի հեռահաղորդակցման վարչության պետի տեղակալ Օսման Նիհաթ Շենը։
Վերջինս նշել է, որ Թուրքիայում ամենաշատը պոռնոգրաֆիկ նյութեր են փնտրում Դիարբեքիրի, Ադանայի և Էրզրումի բնակիչները, ինչը, ըստ նախարարի, կապված է այս նահանգներում երիտասարդների շրջանում գործազրկության մեծ չափերի հետ։
Նշենք, որ Դիարբեքիրի (հայկական Աղձնիք նահանգ) ներկայիս բնակիչների ճնշող մեծամասնությունը քրդեր են։ Ադանայում և Էրզրումում (Կարին) քրդերը ևս բավական մեծ թիվ են կազմում։
Ընդհանրապես, Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ շրջանները Թուրքիայի արևմտյան շրջանների համեմատ թույլ են զարգացած.գրում է allTurkey-ը: