▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էս ամենում մի բան է տհաճ, որ խաբում են». Սոֆյա Հովսեփյան

Նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է.

«Բագրատաշենի մաքսատնից անցնելուց՝ վարորդներից մեկի մեքենայում եղել է մեկ տարա հեղուկ օճառի, մեկ արևածաղկի ձեթ և լվացքի փոշի...

Մաքսատան աշխատակիցը պահանջել է նետել աղբարկղի մեջ, քանի որ թուրքական է եղել և իր ներկայացմամբ արգելված է...

Առաջին հայացքից ուրախալի կլիներ պատմությունը, եթե այդ նույն ժամանակ անցակետով անցնելուց չլիներ երեք թուրքական բեռնատար, որն էլ հիմք է դարձել քաղաքացու և աշխատակցի բանավեճի և արդյունքում առաջարկել են՝ «աղմուկ մի արա, գնա»:

Պատմությունը լսելուց հետո մտքումս էր մնացել և այսօր Էլ Սի Վայկիկի խանութի կողքից անցնելուց հատուկ մտա, մի քանի ապրանքներ նայեցի ու բոլորը թուրքական էին (մի ժամանակ խաբում էին, որ չինական է) և ամենակարևորն այն է, որ նոր տեսականին էր...

Չէ, էս ամենում մի բան է տհաճ, որ խաբում են...

Ա՜յ մարդիկ , չե՞ք կարող կանխել, գոնե ասեք, որ անհնար է և անցեք առաջ ձեր դարավոր առևտուրն արեք, բայց որ խաբում եք, շա՜տ տխուր է ստացվում...

Կեցցե՜ խաբեբայությունը, ձեր ուժը միայն կարող է պատել 5 լիտր օճառի գնման դեպքում...»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին