«Ես այդ միջադեպին չեմ մասնակցել: Հավանաբար շփոթել են ինչ-որ մեկի հետ»,- ASEKOSE.am-ի թղթակցին փոխանցեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը` մեկնաբանելով այսօր լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկը տեղեկացրել էր, թե իբր այսօր առավոտյան քաշքշուկ է տեղի ունեցել ՃՈ աշխատակցի և Վիկտոր Սողոմոնյանի միջև` Գլխավոր դատախազության շենքի դիմաց: