▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես բանտով անցած մարդ եմ, հույս ունեմ, որ որևէ մեկն իր հոտառությունը չի կորցնի. Նիկոլ Փաշինյան

Իմ օրակարգում իշխանություն պահելու հարց գոյություն չունի: Հին դիսկուրսը, որ պետք է իրար ոտքի տակ քանդել… նույնիսկ եթե նման դրսևորումներ լինեն, այդ հարցն իմ օրակարգում չի եղել և չի լինելու: Եթե որևէ պահի այդ հարցն իմ օրակարգում հայտնվի, ես կհամարեմ, որ անցածս ճանապարհն իզուր եմ անցել: Այսօր՝ մարտի 28-ին, խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

Վարչապետը նշեց, որ Հայաստանում այլևս ընտրություններ չեն կեղծվելու, ՀՀ կառավարության օրակարգում այլևս իշխանություն պահելու գոյություն չունի. «Իմ օրակարգում այդպիսի խնդիր երբեք չի լինելու: Այս նոր տրամաբանությունը դիսկուրսի և քննարկման նոր որակ ու մակարդակ է պահանջում: Մեզ այստեղ բերել է ժողովուրդը և մեզ այստեղից կարող է հեռացնել ժողովուրդը: Ցնցում չի լինելու: Սակայն սա չի նշանակում, որ մենք որևէ կերպով կհրաժարվենք ծառայությունը մինչև վերջ տանելուց, թե կհրաժարվենք որևէ ապօրինության ամենակոշտ ու ամենավճռական հակադարձելուց: Այդ մշակույթն էլ պետք է փոխվի Հայաստանում: Քաղաքավարությունը չպետք է ընկալել որպես թուլություն: Ես բանտով անցած մարդ եմ ու հույս ունեմ, որ որևէ մեկն իր հոտառությունը չի կորցնի: Հակառակ դեպքում ստիպված կլինենք արագ վերականգնել»:

Կարդացեք նաև՝Այս տեմպերով որ շարունակվի՝ ես ու դուք չենք կարող Ամանորին խոզի կաշի ուտել. պատգամավորը՝ Փաշինյանին

Խնդրում եմ՝ ստեղ պատրաստված մարդիկ ուղարկեք. թվերը սխալ են ասում. Միքայել Մելքումյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Մալևիչ, Մանե, Մոնե, ես ասում եմ՝ Սարյան...Գոռ Գևորգյանը Մաթևոսյան կարդաց ԱԺ-ում

Ուզում ենք սնայպերով նստենք, և որ անկյունից բարձր աշխատավարձ ստացող դուրս գա, խփենք, քցե՞նք․ Փաշինյան

Մտնենք տները, տենանք ոնց են ապրում. ամեն մեկն իր գողացածը պետք է գցի կառավարության վրա՞. Փաշինյանը զայրացավ

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին