Արմեն Գրիգորյանը չափահաս մարդ է. ինքը ժամանակին, երբ ես պաշտոնյա եմ եղել, ընդդիմության թեկնածուներից մեկի շտաբի պետն է եղել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասին, ով իր քրոջ որդին է:
«Ես այն ժամանակ չեմ կարողացել ազդել իր որոշումների վրա, չեմ էլ փորձում, որովհետեւ ինքը չափահաս մարդ է: Նույնը ինքն է անում, չի փորձում ազդել իմ վրա:
Թե ինչպիսի պաշտոնյա է, ղեկավարությունը դրա գնահատականը կտա, իմ բարեկամն է, ես բարեկամություն եմ անում եւ անելու եմ»,-ասաց նա:
Կարդացեք նաև՝ Վարչապետը լրահամալրումը կանգնեցնելու հրաման է տվել. պաշտոնատար անձինք ձայնագրել են խոսակցությունը
Տիկին Աննային խնդրեցի դուրս գալ հրամանատարական կետից, ինձ կանչեցին Երևան
Իսկանդերը կիրառվել է, բայց չեմ ասի՝ որտեղի վրա. Մովսես Հակոբյան