▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես եկել եմ թրջած սվեչեքով Նիկոլին որպես բժիշկ մի հատ մոմիկ դնելու». Արմեն Աշոտյան

«Ես ներողություն եմ խնդրում այն հեռուստադիտողից, որն ինձնից քֆուր է ակնկալելու կամ հայհոյանք. ո՛չ, ես հայհոյանքը երբեք ինքնանպատակ չեմ տվել: Ես կասեմ՝ ինչ է տեղի ունեցել իրականում, կբերեմ փաստեր, անհերքելի ապացույցներ, և, հարգելի՛ հեռուստադիտողներ, կխնդրեմ՝ ձեր քվեարկությամբ որոշեք, թե ո՞վ է այն մարդը, ի՞նչ պիտակավորման է նա արժանի, որն այս օրերի ընթացքում փորձում է ձեռքերն ամբողջությամբ լվանալ հայկական Արցախից»,- «Հայելի» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-2/armen_ashotyan_1.jpg

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում մի շարք «զարհուրելի» ստեր է ասել արցախյան բանակցությունների հետ կապված.

«Սուտ խոսացած մարդը, որը փորձում է կռուտիտ անել, հետո նորից կռուտիտ անել, հետո՝ նորից, ընկնում է իր ստեղծած թակարդը»,- նշեց Աշոտյանը՝ հավելելով. «Ես, կոպիտ ասած, եկել եմ թրջած սվեչեքով Նիկոլին որպես բժիշկ մի հատ մոմիկ դնելու»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին