▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս գյոզալ էրեխեն ա այսօր զոհվել, Անահիտի միակ զավակը ...

Օգտատեր Անուշ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այսօր ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում ստացած զինծառայող, 1996թ. ծնված Գևորգ Արթուրի Հարությունյանի լուսանկարն ու մակագրել.

«Էս գյոզալ էրեխեն ա էսօր զոհվել.... Անահիտի միակ զավակն ա»:

Արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 31 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գևորգ Արթուրի Հարությունյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին