ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հարցազրույցի ժամանակ անդրադարձավ 2018-ին թվականին տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին: Հարցին, թե ինչո՞ւ նա այդքան հեշտությամբ զիջեց երկրի ղեկավարի պաշտոնը Փաշինյանին, Սարգսյանն ասաց. «Նախ պետք է ասեմ, որ իմ կարծիքով ուղիղ կապ ունեն, այսինքն այն ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր, ոչ միայն հակաղարաբաղյան, այլև՝ ղարաբաղցիների դեմ: Այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ ես նախընտրեցի անցնցում հեռանալ, քան փորձել բազմաթիվ լուծումներից մեկն առաջարկել հանրությանը: Ես երբեք չեմ համաձայնում այն մտքի հետ, որ ես նրանց հանձնել եմ իշխանությունը: Ո՛չ, նախ ես իշխանությունը հանձնել եմ Կարեն Կարապետյանին. հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն կարծիք կազմելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց (նկատի ունի Փաշինյանին և իր թիմին,- խմբ.)»,- ասաց Սարգսյանը: |
«Ես իշխանությունը հանձնել էի Կարեն Կարապետյանին, ոչ թե՝ սրանց». Սերժ Սարգսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet