▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես մեղավոր չեմ, քաղաքական պատվեր է իշխանության կողմից. Սերժ Սարգսյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և Գևորգ Հարությունյանի գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը հրապարակել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։

Այնուհետեւ դատավոր Միսակյանը Սերժ Սարգսյանին հարցրել է՝ արդյո՞ք ինքն առաջադրված մեղադրանքն ընդունո՞ւմ է, երկրորդ նախագահը պատասխանել է.

«Ես լսեցի մեղադրողի ընթերցածը։ Մեղադրանքն ամբողջովին կեղծ է, այն հաստատվել է դատախազության կողմից քաղաքական պատվերի շրջանակում»։

Դատարանի ճշտող հարցին՝ այսինքն արձանագրեն, որ ինքն իրեն մեղավոր չի՞ ճանաչում, Սերժ Սարգսյանն ասել է.

«Ես մեղավոր չեմ»։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։

 

Տեսանյութը՝ news.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին