Ինքս անկուսակցական եմ հավասարապես հակակրանք եմ զգում թե՛ ՀՀԿ-ի, թե՛ ԲՀԿ-ի հանդեպ ուստի չեմ ուզում առանձնապես անդրադարձ անել ու առավել ևս փորձեմ վերլուծել, թե ով է ճիշտ, իսկ ով սխալ՝ Ծառուկյան-Սարգսյան նոր հակամարտությունում։
Փոխարենը, ուզում եմ բարձրացնել մի հարց, որը կարծում եմ առավել կարևոր է իմ պես՝ անկուսակցական ու հայտնի առումով ապոլիտիկ մարդկանց համար։
Կա՞ արդյոք այնպիսի մարդ, որ իրոք հավատում է, որ Ծառուկյանի միլիոնները ազնիվ ճանապարհով են կուտակվել ու հիմա էլ ն իր ֆինանասատնտեսական գործունեությունում առաջնորդվում է օրենքի տառով։
Կարծում եմ, որ այդպիսիք չկան, համենայն դեպս՝ ողջամիտ մարկանց շրջանում։
Հիմա էկզիստենցիալ հարց. եթե բոլորս էլ հասկանում ենք, որ Ծառուկյանը նույնկարգի թալանչի է, ինչպես այլոք, ապա արդյո՞ք մենք չպետք է ակնկալենք, որ նա կրի պատիժ, իր ապօրինությունների համար, անգամ եթե դա քաղաքական դիմակայության հետևանք է ու պատժիչ միջոց։
Պատասխանեմ իմ մասով, իսկ ձեր մասը թողնում եմ Ձեզ։ Ինձ համար ամենևին էական չէ, թե ինչ մոտիվներով է պետական ապպարատը հիմա ուզում պատժել Ծառուկյանին, պայամանով, որ Ծառուկյանը կպատժվի։ Ընդ որում, ինձ համար այդքան սկզբունքային չէ, որպեսզի ծառուկյանը հայտնվի ճաղերի հետևում, որքան սկզբունքային է, որ թալանի ու խարդախությունների վրա դիզված հարստությունը նա կորցնի ու դառնա, ինչո՞ւ ոչ, պետական սեփականություն։ Եթե դա արվեց, ես միայն կողջունեմ իշխանության «ռեպրեսսիան» ու միայն կցանկանամ, որ իշխանությունները շարունակեն ռեպրեսսիաները և տարածեն այն ուրիշ օլիգարխների վրա։