Շուրջ երկու ամիս առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը դարձավ Երևանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ:
Անդրադառնալով նախկին նախագահ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ նա ասել է. «Իմ քաղաքական վերջին՝ 1.5 տարվա գործունեության ընթացքում շատ չեք նկատի, որ ես գերադասեմ խոսել անցյալից: Հետևաբար Տարոն Մարգարյանի գործունեությանը՝ որպես Երևանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ, ևս զերծ կմնամ որևէ որակումներ տալուց»
Հարցին, թե ինքը որևէ կապ ունի՞ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, Մխիթար Հայրապետյանը պատասխանել է. «Երևանի շախմատի ֆեդերացիան բոլորովին անկախ կառույց է իր կանոնադրությամբ, բյուջեով: Ես ստացել եմ մանդատ աշխատելու Երևան քաղաքում շախմատի զարգացման համար: Այսինքն՝ կարևոր է տարանջատել այդ երկուսը»:
Նա նշել է, որ ինքը Սերժ Սարգսյանի ենթակայության տակ չի գործում: