▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես վաղուց մեր երիտասարդներին այսքան ուրախ չէի տեսել

Փողոցով գնում ես՝ մեկ Կաբզոնն ա դիմացդ դուրս գալիս, մեկ՝ Յարմոլնիկը, էստեղ էնտեղ էլի ինչ որ ծանոթ դեմքեր են ֆռֆռում, որոնց միանգամից տեղը չես բերի, հետո կեսգիշերն անց գժանոց ա սկսվում ու փեսա Քանյե Ուեսթը Կարապի լճում համերգ ա տալիս, հետն էլ թռնում ա ջուրը՝ ֆանատներն էլ հետևից…: Ջահելների մեծ մասը հետը երգում ա /երգերը գիտեն/ ու փեսու ամեն բացականչությանը ճիշտ ռեակցիա ա տալիս՝ ամերիկերենից լավ են: Ես վաղուց մեր երիտասարդներին էսքան ուրախ չէի տեսել` մեկը մյուսից սիրուն, ոգևորված: Իրանք թքած ունեն հոգնատանջ անող պառվա-քաղաքական գզվռտոցների վրա, իրանք ուզում են ապրել ու ապրում են:
Հիմիկվանից արդեն տարբեր երկրներից S.O.A.D.-ի ֆաները նամակներ են գրում, աղաչում են մնալու տեղ ճարել, որ գան իրենց կուռքերին լսեն: 
Լավ քաղաք ա մեր Երևանն ու լավ ջահելություն ունի` ոչ մի անկարգություն, ոչ-մի քաշքշոց, ոնց որ բոլորն իրար քույր ու եղբայր լինեն:
Պատկերացնում եմ, թե ինչքան էսպես լավ քաղաքներ ունենք Արևմտյան Հայաստանում, որոնք համբերատար սպասում են, թե երբ պիտի վերացնենք իրենց երեսից մեր ամոթը` անտեր թուրքի մզկիթ-մինարեթները, որ իրենք էլ ունենան իրենց ջահելությունն ու ապրեն էս նույն ազատ շնչով: 
Էդ օրն էլ կգա, տեսնում եմ բաց աչքերով:

Քրիստ Մանարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին