Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին կարող են մասնակցած լինել «ինչ-որ ազդեցիկ ուժեր», որոնք ցանկանում են հակաիսլամական տրամադրություններ ստեղծել կամ շեղել ուշադրությունն այլ գլոբալ խնդիրներից:
Միաժամանակ Չեչնիայի նախագահը նաև նշել է, որ հնարավոր չէ անվտանգ դարձնել Փարիզը, Լոնդոնը, Մադրիդն ու այլ մայրաքաղաքներ, եթե չդատապարտվեն այն մարդիկ, ովքեր ընդդիմության անվան տակ զինում են և ահաբեկիչներին գումար տալիս:
Կադիրովի խոսքով` ինքն աշխարհում ահաբեկչության թշնամին է, ավելին` իր կյանքի նպատակը դրա դեմ պայքարելն է: