▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ Ն. Փաշինյանի՝ Հովիկ Աբրահամյանի գործերը առաջիկայում վատ են լինելու

A1plus.am-ը գրում է.

ԱԺ արտահերթ նիստում այսօր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Վերահսկիչ պալատի՝ 2014թ. հաշվետվությանը, հիմնականում խոսեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հարստությունից ու նրա առանձնատնից:

Նա հայտարարեց, որ խորհրդարանական քննությունից հետո ի վերջո հաջողվեց Իշխան Զաքարյանի հետ կապված մի չնաշխարհիկ կոռուպցիոն մեխանիզմ բացահայտել ու նրան բերման ենթարկել ԱԺ. «Բայց ՎՊ նախագահը երեկ այստեղ էր մեր կողքին նստած, ու մենք բոլորս հպարտ էինք, որ նա մեր կողքին նստած էր, չնայած՝ հիմա այստեղ չէ՝ մեր կողքին նստած: Երբ նա կառուցում էր մի քանի միլիոնանոց դղյակը ՊՆ մոտ, չէր պատկերացնում, թե որտեղից իրեն այդքան փող: Պարզվում է՝ այդ տունն ինքն է կառուցում, սակայն  ոչ թե իր, այլ Ալբերտ Բոյաջյանի համար ու նրա փողերով»: «Հաշվետվությունից խոսեք…Խորը մտքեր արտասանեք»,- հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Վերջին օրերին ԱԺ-ին բնորոշ ձեւով արտասանե՞մ, ասենք՝ նապաստակ-նապաստակ ի՞նչ ես նստել ծառի տակ: Ծիտիկ-ծիտիկը ձեր խմբակցության անունից կհնչի»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանն ու շարունակեց նույն ոգով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում 

 

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին