Եկեղեցու բանկային հաշիվների մասին.
Աշխարհի ամենահարուստ կառույցներից են եկեղեցիները, Կաթոլիկ եկեղեցին ունի սեփական բանկը, որտեղ ըստ որոշ տեղեկությունների, շրջանառվում են Մորգանների և Ռոտֆելլերներին պատկանող ֆինանսները, պաշտոնապես ոչ ոք չգիտի, թե ինչքան գումար կա Վատիկանի բանկում, հարուստ են նաև մահմեդական աշխարհի հոգևոր առաջնորդներոն ու կրոնական կառույցները:
Այն, որ մեր Եկեղեցին աղքատ չի, դա լավ է, բայց այն, որ 1 մլն դոլարը, եթե համեմատենք այլ եկեղեցիների կապիտալների հետ, փող չի դա ևս հաստատ է:
Հիմա մի փոքր պատմություն հայոց Եկեղեցու ֆինանսների մասին՝ 1991թ ին, Ամենայն Հայոց Հայրապետ Վազգեն 1-ինը շվեյցարական բանկերում գտնվող Եկեղեցու հաշիվները նվիրաբերեց պետական բյուջեին, ըստ որոշ խոսակցությունների, դա ծախսվել է Արցախում ինքնապաշտպանություն կազմակերպելու վրա, եթե չեմ սխալվում, ապա մենք խոսում ենք հենց նույն հաշիվների մասին, որոնք, ինչպես պատմությունն է ցույց տվել, օգտագործվում է ճգնաժամային պահերին ի բարօրություն ազգիս:
Հ.Գ 1. եթե չեմ սխալվում՝ Վազգեն Վեհափառը պետությանն է փոխանցել 4-5 մլն դոլար, որն այն ժամանակ պատկառելի թիվ էր:
Հ.Գ 2 Շատ լավ է, որ հայկական կառույցները շատ փող ունեն: