▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե 25 օր տեղումներ չեն լինում, Կառավարությունը պետք է երաշտ հայտարարի. Հրաչ Բերբերյան

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ նախօրեին այցելել է Շիրակի մարզ, այսօր եղել է Գեղարքունիքում. նրա խոսքով՝ Հանրապետությունում երաշտ է: «Մնում եմ զարմացած մեր պետական այրերի վրա: Եթե 25-28 օր տեղումներ չեն լինում, Կառավարությունը պարտավոր է հայտարարել երաշտի ժամանակաշրջան ու գյուղացիներին օգնություն ցույց տալ:

/filemanager/uploads/Hrach_Berberyan.jpg

Մի 2-3 օր առաջ պարոն Ավինյանը Շիրակի գոտում հայտարարել է, որ ջրի խնդիր չեք ունենա: Ախր հասկանալ է պետք. Կառնուտի ջրամբարում ընդամենը 4-5 մլն խմ ջուր է, միտումնավոր չեն լցրել ջրամբարը՝ հիմնավորելով, որ ընդեղ պատշարի պրոբլեմ կա, վթար կարա լինի, մինչդեռ 15 մլն խմ հանգիստ կարող էինք ջուր պահել ու այս վիճակը չունենալ»,- ասաց Բերբերյանը:

«Հայելի» ակումբում  Հրաչ Բերբերյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին