Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի շրջանակներում բուն բանավեճերի փուլում արդարադատության մասին խոսելիս, Վիգեն Սարգսյանը իր ժամանակահատվածն օգտագործելով նշեց.
«Ցավալի է, որ նորից գաղտնալսումների մասին տեղեկացանք: Մենք տեսանք, որ իսկապես ձեւավորվել է անցումային արդարադատություն՝ ԱԱԾ տնօրեն, ՀՔԾ պետ, վարչապետ եռյակով, որոնք որոշում են, թե ում պետք է նստեցնել, ում փակել»:
Ի պատասխան, հակադարձեց Ն. Փաշինյանը՝ նշելով. «Եթե այդպես լիներ, ձեր կուսակցության 90 տոկոսը հիմա պետք է արդեն նստած լիներ, այդ թվում նաեւ դուք, պարոն Սարգսյան»: