▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե այդպիսի բան աներ՝ ժողովուրդն իրան կգզեր․ Վազգեն Մանուկյան

Սերժ Սարգսյանի հարցազրույցում ինձ համար ամենակարեւոր հատվածը ղարաբաղյան հարցի բանակցություններին էին. ինչ-որ բաներ կար, որ ես էլ չէի իմանում, իմացա:

Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ մենք առաջ էինք գնում, բայց բոլորս էլ հասկանում էինք, որ ուզում ենք Արցախն ունենա անկախություն եւ ինչ-որ ճանապարհով միացված լինի Հայաստանին: Բանակցություններում հենց այդ հարցն էր: Ամենաբարդ հարցը հենց անկախությունն է, որովհետեւ Ադրբեջանը ոչ մի կերպ դրան չէր համաձայնվում: Դրա համար արդեն Կազանում հարցը դրվում էր, որ անորոշ ժամանակով հետաձգել: Այսինքն Քելբաջարը, Լաչինն ու Ղարաբաղի կարգավիճակի հարցը անորոշ ժամանակով հետաձգել: Այդ ճանապարհին լուծումներ կային, ափսոս, որ այդ ճանապարհով չգնացինք, այլ քարուքանդ արեցինք ամբողջ բանակցային գործընթացը»,-ասաց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին