▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե այդքան բծախնդիր եք Քիմի հանդեպ, ինչո՞ւ նույն կերպ չեք քննադատում Թանկյանին, Քըրքորյանին ու Ազնավուրին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Սպանեցիք-թողեցիք արդեն... Քարդաշյանը՝ պոռնիկ, Քարդաշյանն՝ անբարոյական, Քարդաշյանն՝ սենց, Քարդաշյանն՝ նենց...
Հետո՞ ինչ։ Չեմ ասում դուք իրանից ավելի վատն եք, ոչ էլ ասում եմ իրանից ավելի լավն ենք։ Ունենք մի իրավիճակ, երբ անկախ ամեն ինչից՝ Քարդաշանը համաշխարհային ճանաչելիություն ունեցող հայ է, ով գալիս է Հայաստան՝ ի նշան սոլիդարության բոլոր այն հայ մարդկանց, ովքեր Ցեղասպանությունը համարում են մեր ազգի մեծ ողբերգությունը և ովքեր ուզում են իրենց ուժերի սահմաններում նպաստեն այս հարցի հայանպաստ զարգացմանը։

Քարդաշյանը փաստորեն նման մարդկանց թվում է ու պետք է միայն ողջունել դա, որ ինքը՝ իր ճանաչելիությունով հանդերձ, միանում է մեզ։ Իսկ իր բարոյական կերպարը մղվում է հետին  պլան։ Եթե այդքան բծախնդիր եք, ապա պետք է նույն մոլեռանդությամբ փնովեք նույն Սերժ Թանկյանին (չէ՞ որ ինքը ժամանակին արտահայտվել էր Հայաստանում գեյերի ու տռանսերի իրավունքների պաշտպանության օգտին), պետք է թուքումուր անեք Քըրք Քըրքորյանին (չէ՞ որ նա իր հսկայական հարստությունը դիզել է հազարավոր մարդկան դժբախտացնելու և տասնյակ ընկերություններ կազմաքանդելու հաշվին), պետք է պերսոնա նոն գրադա հայտարարենք Շարլ Ազնավուրին ու ցանկացած այլ հայտնի հայի, ով իր հայտնիությունն ու հեղինակությունը ձեռք է բերել արտասահմանում։

Դե իսկ եթե սկսենք նաև մարդկանց անկողնային կյանքը որպես որոշիչ գործոն դիտարկել, ապա այս միջոցառումներին մասնակցելու իրավունք ունեն միայն մի քանի հարյուր մարդ երևի։ Դադարեցրեք էլի սուրբ խաղալը։ Մարդը լավ բան է անում, որը բխում է բոլորիս շահերից, եթե լավ բան ասելու չունեք, ապա մի էլ հարամություն արեք։ Ես ուրախ եմ, որ Քարդաշյանը գալիս է ու կարծում եմ, որ դրա համար նա միայն գովասանքի է արժանի։

Արմեն Հովսեփյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին