▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե բանակ չունեինք, ինչո՞ւ մինչև 16, 17, 18 թթ-ը Ալիևը ոչինչ չէր անում»․ Սերժ Սարգսյան

«Ես հերքում եմ այն տխմար թեզը, թե իբր մինչև 2018 թվականը մեր բանակը մարտունակ չէր, սպառազինություն չուներ և այլն․․․։ Բա եթե մենք բանակ չունեինք, բա ո՞նց ապրիլյան պատերազմի ժամանակ, կարելի է ասել, պարտադրեցինք Ադրբեջանին, որ հրադադար հաստատի։ Բա, եթե բանակ չունեինք, ինչո՞ւ մինչև 16, 17, 18 թթ-ը Ալիևը ոչինչ չէր անում։

Դա իրականությանը չի համապատասխանում։ Իրականություն է այն, որ մենք Ադրբեջանից շատ և Ադրբեջանից ավելի ժամանակակից զինատեսակներ չենք ունեցել։ Բայց դա չի խանգարել հաղթել, որովհետև խնդրով զբաղվել են նվիրված մարդիկ, գիտակ մարդիկ, և մարդիկ, ովքեր անմնացորդ նվիրված են եղել այդ գործին»,- «Արմնյուզի» եթերում պատասխանելով լրագրողի հարցին, թե Դուք ընդունո՞ւմ եք, որ Ձեր ժամանակ մենք կարող էինք շատ ավելի տեխնոլոգիական զենքերով սպառազինվել և ավելի պատրաստ լինել այս պատերազմին,- ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին