«Չի լինելու»-ն և «չի հավակնելու»-ն միանգամայն տարբեր իմաստներ ունեն: Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ այդ ձևակերպումները տվեց, չթաքցրեց, որ հիմա էլ չի հավակնում, բայց, քան որ քաղաքականությունը ձեռքի հետ արվող աշխատանք չէ, ՀՀ և Արցախի կայացման գործում լուրջ ներդրում ունի, պատասխանտու պաշտոններ է զբաղեցրել, ասաց, որ քարացած չեն արտահայտվող տեսակետները: Տարբեր քաղաքական գործիչների, պաշտոնյաների հետ զրույցների ընթացքում ես իմացա, որ նաև նրանք հանդիպելով Սերժ Սարգսյանին՝ հորդորել են առաջադրվել վարչապետի պաշտոնում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Նրա համար, սակայն, մեկ բան պարզ չէ, ինչո՞ւ Սահմանադրության իրավունքի ուժով ՀՀ նախագահը միանգամից չի նշանակում վարչապետին ու չգիտես ինչու՝ խոսում են ընտրության մասին:
Հարցին, այսինքն, Սերժ Սարգսյանն անփոխարինելի է ու Արցախի հարցում առանց նրա տանո՞ւլ ենք տալու, Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց.
«Ես չխոսեցի անփոխարինելիության մասին: ՀՀԿ-ն, եթե կարծում է, որ արժանին Սերժ Սարգսյանն է, չեմ կարծում, որ մենք պետք է հակադրվենք Սահմանադրության այդ նորմին: Եվ, քանի որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնողը նրանք են, ճիշտ կլինի, որ առաջինը իրենք փորձարկեն այս տարբերակի աշխատող լինելը»:
Անի Կարապետյան