▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե ինչ որ մեկը կարող է հավակնել հայոց պատմության մեջ դավաճանի և դասալիքի պաշտոնի, դա Նիկոլ Փաշինյանն է»

«Եթե ինչ որ մեկը կարող է հավակնել հայոց պատմության մեջ դավաճանի և դասալիքի պաշտոնի, դա Նիկոլ Փաշինյանն է, որովհետև ինքը՝ որպես երկրի ղեկավար, իրեն պահել է, ըստ էության, դասալիքի պես, երբ որ ստանձնել է մոդերատորի կարգավիճակ:

Երկրի ղեկավարի գործը ղեկավարելն է, ճիշտ ուղղություն ցույց տալը, իսկ եթե դու ընդունում ես մոդերատորի կարգավիճակ ու ասում՝ բոլորը մեղավոր են, դա դասալքության ամենավերջին ձևն է: Դու շարունակում ես մնալ իշխանության, վայելել դրա բոլոր լծակներն ու դիվիդենտները ու միևնույն ժամանակ ոչ մի պատասխանատվություն չես կրում, որովհետև քեզ պահում ես մոդերատորի պես: Նիկոլ Փաշինյանն անգամ չգիտի, որ եթե ինքը երկրի ղեկավարն է, ապա ռազմական հարցերում պատասխանատուն ինքն է»,- «Նյուզ»-ի հետ զրույցում հայտարարեց  ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին